Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով հոկտեմբերի 23-ից 27-ը պաշտոնական այցով Երևանում գտնվող Ֆրանսիայի Հանրապետության Մարսել քաղաքի սենատոր-քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի գլխավորած պատվիրակության անդամները Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենը ջրել է նաև 2007 թվականին Երևան կատարած պաշտոնական այցի ընթացքում իր կողմից Ծիծեռնակաբերդի բարձունքում տնկված եղևնին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Tags: Երևանի քաղաքապետարան