Բրազիլիայի ոստիկանությունը ձերբակալել է մարմնավաճառության օղակի անդամների
Բրազիլիայի ոստիկանությունը ձերբակալել է մարմնավաճառության օղակի անդամների, որոնք վճարում էին հայտնի բրազիլացի մոդելներին` մատակարարելու համար նրանց աշխարհի իրենց հաճախորդներին
Այսօր տեղեկություն է տարածվել, որ Բրազիլիայի ոստիկանությունը հայտնաբերել է բարձր վարձատրվող մարմնավաճառության մի օղակ, որը բրազիլացի մոդելներ էր մատակարարում Եվրոպայի ու Աֆրիկայի գործարարներին ու քաղաքական գործիչներին:
Ոստիկանության տեղեկություններով՝ Բրազիլիայի հեռուստաալիքներով և ամսագրերում հաճախ հայտնվող կանայք ենթադրաբար այդ աշխատանքի համար շաբաթական 100,000 դոլար էին ստանում:
Ոստիկանությունը հայտնում է, որ հանցագործ խումբը տարեկան 90 կին է Բրազիլիայից մատակարերել Անգոլայի, Հարավային Աֆրիկայի, Պորտուգալիայի և Ավստրիայի հարուստ հաճախարդներին և 2007թ-ից մինչ հիմա այդ ճանապարհով 28 միլիոն ֆունտ աշխատել:
Դաշնային ոստիկանության սպաները մեկ տարի տևած հետաքննությունից հետո երեկ Սան Պաուլույում ձերբակալել են խմբի անդամ երկու կնոջ և երեք տղամարդու:
Ոստիկանությունը նրանց մոտ հայտնաբերել է նաև 23 անձնագրեր, Անգոլա մեկնելու համար 14 վիզաների հարցումներ, օտարերկրյա գումար և թմրանյութեր:
Հետաքննությունը ղեկավարած ոստիկանապետ Լուիս Թեմպեստինին բրազիլական O Globo թերթին հայտնել է, որ կանանց մեծամասնությունը հայտնի բրազիլական հեռուստաշոուներում աշխատող պարուհիներ, մոդելներ կամ դերասանուհիներ են, որոնց անունները նա չի հայտնել:
Հանցավոր խմբավորման ձերբակալված անդամները մեղադրվել են կազմակերպված հանցագործության, մարդկանց միջազգային թրաֆիքինգի, յուրացման, ազատության անօրինական սահմանափակման և այլոց կյանքը և առողջությունը վտանգելու համար: Նրանց սպասվում է ամենաշատը 30 տարի ազատազրկում:
Երկու այլ կասկածյելների անուններ, որոնց փնտրում է Բրազիլիայի ոստիկանությունը և որոք, ըստ տեղեկությունների, գտնվում են երկրի սահմաններից դուրս, դրվել են Իտերպոլի նախազգուշական կարմիր ցուցակում:
Tags: Բրազիլիա, Մարմնավաճառություն
