Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 14-րդ տուրում Հայաստանի հավաքականի խաղացողներ Յուրա Մովսիսյանի և Արազ Օզբիլիսի թիմը` Մոսկվայի «Սպարտակը», հյուրընկալել էր «Ռոստովին»: Հայ ֆուտբոլիստների թիմը հաղթեց 2:0 հաշվով:
14-րդ րոպեին Օզբիլիսի փոխանցումից հետո Յուրա Մովսիսյանը վարպետորեն ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ: Նրա առաջխաղացումը կասեցրին կանոնների խախտումով: 11 մ-ոց տուգանային հարվածը հստակոեն իրացրեց Մովսիսյանը: 76-րդ րոպեին նրա թիմակից Տինո Կոստան երկրոդ անգամ գրավեց հյուրերի դարպասը:
«Սպարտակը» 30 միավորով երկրորդ տեղում է և 5 միավորով ետ է մնում «Զենիթից» :
Տեխնիկական արդյունքներ
«Սպարտակ» – «Ռոստով»՝ 2:0
Յուրա Մովսիսյան, 15, 11մ, Տինո Կոստա, 7
Tags: Արազ Օզբիլիս, Յուրա Մովսիսյան, սպորտ, ֆուտբոլ