Այսօր Ղազախստանի Ալմաթի քաղաքի ռինգում կայացան բռնցքամարտի աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումները:
Ռուսաստանի դրոշի ներք հանդես եկող 52 կգ քաշային Միշա Ալոյանը վճռական հանդիպումում 29:28, 29:28, 28:29 հաշվով հաղթեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Յասուրբեկ Լապիտովին:
Ալոյանը երկրորդ անգամ ուժեղագույն ճանաչվեց աշխարհում: Նա նախկինում աշխարհի չեմպիոն էր դարձել 2011-ին:
Tags: աշխարհի չեմպիոն, բռնցքամարտ, Միշա Ալոյան, սպորտ