Սիցիլայում ժայթքել է Եվրոպայի ամենամեծ Էթնա հրաբուխը, որի արձակած մոխրի սյունը տեսանելի է արևելայն Սիցիլաիայի մեծ մասում:
Էթնան հաճախակի չի ժայթքում՝ նրա վերջին խոշոր ժայթքումը տեղի է ունեցել 1992թ-ին:
Կատանիայի օդանավակայանից հայտնում են, որ շաբաթ օրը՝ նախքան արևածագը, ժայթքման պատճառով իրենք ստիպված են եղել փակել մոտակա օդային տարածքը, սակայն առավոտյան իշխանությունների տեղեկություններով՝ այն արդեն բաց է եղել:
Լեռան լանջերին մի շարք բնակեցված գյուղեր են տեղակայված, սակայն, չնայած լավայի հոսելուն, տարհանումների կարիք չի առաջացել:
Tags: Էթնա լեռ, հրաբուխ
