Աֆղանստանում տեղի ունեցած ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել են յոթ ամերիկացիներ

p1Երեկ Աֆղանստանում ԱՄՆ-ին պատկանող բեռնատար ինքնաթիռի վթարից մահացել են անձնակազմի յոթ անդամներ: Ինքնաթիռը վթարվել էր Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի p2մոտակայքում գտնվող Բագրամի օդային բազայից օդ բարձրանալուց քիչ ժամանակ անց:

 

Վթարման պահը նկարահանվել է, ըստ երևույթին, մեքենայի վրա տեղադրված տեսախցիկից, որի սկզբում երևում է, թե ինչպես է ինքնաթիռը բարեհաջող օդ բարձրանում, սակայն հանկարծակի կարծես նրա շարժիչը անջատվում է և այն արագ ընկնում է, որից հետո պայթում:

 

Թալիբանները հայտարարություն են տարածել, որտեղ իրենց վրա են վերցրել ինքնաթիռի վթարի պատասխանատվությունը, սակայն ՆԱՏՕ-ի միջազգային անվտանգությանն օժանդակող ուժերը հայտնել են, որ վթարի պահին բազայի մոտակայքում թշնամու ակտիվ գործողություններ չեն գրանցվել:

 

Ազգային ավիաուղիների նախագահ Գլեն Ջորգերը հայտնում է, որ անվտանգությունը առաջնահերթ խնդիր է հանդիսանում ավիաուղիների համար և դա իրենց համար աղետալի կորուստ է՝ ավելացնելով, որ իրենք կաջակցեն իշխանություններին վթարի պատճառը պարզելու հարցում՝ վերջում իր ցավակցությունը հայտնելով անձնակազմի ընտանիքների անդամներին:

 

Զոհված անձնկազմի անդամների ինքնությունը չի պարզվել, սակայն CNN-ի տեղեկություններով՝ նրանք ամերիկացի են եղել:

 

Կոալիցիոն ուժերը այժմ հետաքննություն են իրականացնում վթարի պաշտոնական պատճառը գտնելու համար: