Նախօրեին Վրաստանում կայացած նախագահական ընտրություններում մեծ տարբերությամբ առաջատար է կառավարող “Վրացական երազանք” կոալիցիայի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին:
ԿԸՀ-ի նախնական տվյալների համաձայն, Մարգվելաշիլին ստացել է ձայների 60%-ը:
Ակնհայտ տարբերությամբ նրանից հետո Միացյալ ազգային շարժման ներկայացուցիչ Դավիթ Բաքրաձեն է ու “Միացյալ Վրաստան` դեմոկրատական շարժում” կոալիցիայի առաջնորդ Նինո Բուրջանաձեն:
Տեղեկություն կա, որ “Վրացական երազանքի” կողմնակիցներն արդեն փողոց են ելել նշելու իրենց հաղթանակը:
Tags: Մարգվելաշվիլի