Կանադական Մոնրեալի 5-րդ դասարանցին խոստովանել է, որ աշխատել է աշխարհում ճանաչված Anonymous կազմակերպության համար:
Դպրոցականն աշխատել է Anonymous-ի համար ու դրա դիմաց, անվճար տեսախաղեր ստացել է որպես խրախուսանք: Հայտնի է, որ “աշխատանքի” ընթացքում տղան հասցրել է կոտրել Մոնրեալի ոստիկանության, Քվեբեքի առողջապահության ու նույնիսկ Չիլիի կառավարության կայքերը:
Ընդհանուր հաշվով, նրա գործողությունների հետևանքով հասցված վնասը հաշվվում է 60 հազար դոլար:
Դատական նիստում, որտեղ տղայի գործն էր քննվում, նա հայտնել է, որ կայքերը կոտրելը հեշտ է, սակայն քեզ անպայման կհայտնաբերեն, եթե դու դրանում խորացել ես: 12-ամյա տղայի հայրը դատարանին հավատացրել է, որ որդու արարքը ” քաղաքական բնույթ” չունի:
Tags: հաքեր