Հանգստյան օրերին կայացան ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 10-րդ տուրի հանդիպումները:
Առաջատարը` «Արարատը», մնում է բարձունքին: Թիմը վաստակած 20 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:
«Փյունիկն» ունի 16 միավոր: Ապա հաջորդում են` Կապանի «Գանձասարը»՝ 13, Գյումրիի «Շիրակը», «Միկան»՝ 12-ական, «Բանանցը»՝ 11, «Ուլիսը»՝ 6, «Ալաշկերտը»՝ 3 միավոր:
Տեխնիկական արդյունքներ
«Ալաշկերտ» – «Փյունիկ»՝ 0:5
Սարգիս Բալոյան, 5, 33, Կամո Հովհաննիսյան, 24, Վիուլեն Այվազյան, 76, 90+2
«Արարատ» – «Ուլիս»՝ 2:0
Գևորգ Նռանյան, 18, Դավիթ Գրիգորյան, 21
«Բանանց» – «Շիրակ»՝ 1:0
Ռումյան Հովսեփյան, 87
«Գանձասար» – «Միկա»՝ 1:1
Նարեկ Բեգլարյան, 76 – Արման Հակոբյան, 80
Tags: Հայաստանի ֆուտբոլի առաջնություն, սպորտ, ֆուտբոլ