Հունաստանի Հռոդոս քաղաքում կայացած շախմատի Եվրոպայի ակումբային առաջնությունում Հայաստանի հավաքականի խաղացող Սերգեյ Մովսեսյանը հանդես եկավ Սանկտ Պետերբուրգի թիմի կազմում: Նա հինգ անգամ նստեց խաղատախտակի առջև և տարավ երկու հաղթանակ, երեք պարտիա ավարտեց ոչ-ոքի: Հայ գրոսմայստերը չկրեց ոչ մի պարտություն:
Նրա ակումբը գրավեց 5-րդ տեղը:
Մովսիսյանն անհատական հաշվարկում 4-րդ խաղատախտակի վրա նվաճեց բրոնզե մեդալ:
Իսկ Եվրոպայի ակումբային չեմպիոն դարձավ Չեխիայի «Ջի Թիմ Նովի Բորը»:
Tags: շախմատ, Սերգեյ Մովսիսյան, սպորտ