31 երիտասարդներ Հայաստանից, Բուլղարիայից, Խորվաթիայից, Վրաստանից, Մոլդովայից և Լեհաստանից հոկտեմբերի 22–ից 28-ը Ծաղկաձորում մասնակցեցին «ՄիջմշակութայինկամուրջներՄիացյալԵվրոպայիհամար» խորագրով Երիտասարդների մշակութային փոխանակման միջոցառմանը:
Ծրագիրն իրականացվեց «Երիտասարդների փոխանակում և համագործակցություն» (Youth for Exchange and Cooperation) տեղական երիտասարդական կազմակերպության ջանքերով և Եվրոպական միության «Youth in Action» ծրագրի ֆինանսավորմամբ, որի նպատակն է խթանել տարբեր ազգերի միջև ճանաչողականության բարձրացումը, հանդուրժողականությունը, ինչպես նաև երիտասարդներին ներգրավել Եվրոպայի ապագայի կերտման գործընթացին:
Երիտասարդների փոխանակումը հնարավորություն տվեց մասնակիցներին ներկայացնել իրենց երկրները և ծանոթանալ այլ երկրների մշակույթին և արժեքներին, այսպիսով կոտրելով կարծրատիպերը այլ մշակույթների և ազգերի վերաբերյալ և ստեղծելով ընդհանուր փոխըմբռնման մթնոլորտ` հիմք դնել միջմշակութային երկխոսությանը:
Ծրագրի ընթացքում երիտասարդները, ընդգրկվելով ստեղծագործական տարբեր աշխատանքային խմբերում, փորձեցին արվեստի միջոցով ինքնարտահայտվել և արվեստի տարբեր դրսևորումներով իրենց պատկերացմամբ ներկայացնել «Միացյալ Եվրոպայի» գաղաղափարը:
Ինչպես նշում են մասնակիցները շաբաթվա ընթացքում իրականացված տարբեր աշխատանքները և քննարկումները օգնեցին բարձրացնել իրենց ինքնավստահությունը և հնարավորություն տվեցին նարանց հետագայում լինել ավելի ակտիվ քաղաքացիներ և ակտիվ դերակատարում ունենալ իրենց համայնքներում:
Մասնակիցները նաև այցելեցին տեղական երտասարդական կազմակերպություն և ծանոթանալ նրանց գործունեությանը և աշխատանքին:
Սույն ծրագիրն իրականացվել է Եվրոպական Միության աջակցությամբ: Սույն հրապարակումն արտահայտում է միայն հեղինակի տեսակետը և Եվրոպական Խորհուրդը չի կարող որևէ կերպ պատասխանատվություն կրել հրապարակման բովանդակության համար:
Tags: երիտասարդություն