Մայքլ Ջեքսոնի մահվան համար մեղադրվող Քոնրադ Մյուրեյը ազատ է արձակվել

Քոնրադ ՄյուրեյըԵրկուշաբթի օրը վաղ առավոտյան Լոս Անջելեսի համայնքային բանտից ազատ է արձակվել Քոնրադ Մյուրեյը: Մայքլ Ջեքսոնի երկրպագուներից և լրագրողներից խուսափելու նպատակով նրան ուղեկցել է ոստիկանապետի պահակախումբը:

Ոստիկանապետի ներկայացուցիչ Սթիվ Ուիտմորը հայտնել է, որ անվտանգության նպատակներով Մյուրեյին տեղափոխել են ոստիկանապետի մեքենայով: Մյուրեյը, Մայքել Ջեքոսնի մահվան համար մեղադրվելով, չորս տարի սահմանված ազատազրկման ժամկետից բանտում անց է կացրել երկու տարի:

Բանտի շուրջը հավաքված Մայքլ Ջեքսոնի երկրպագուները Լոս Անջելեսի համայնքային ոստիկանապետին մեղադրել են Մյուրեյի նկատմամբ խտրական վարք ցուցաբերելու և նրան հետնամուտքից, այլ ոչ թե բանտարկյալների համար նախատեսված ելքից դուրս հանելու համար:

Մյուրեյը, որին ոստիկանապետի ներկայացուցիչը բնորոշել է որպես օրինակելի բանտարկյալ, բանտի մյուս բանտարկյալներից առանձին էր պահվում: Նրան իր ազատազրկման վերջին տարվա ընթացքում թույլատրված էր նաև իր բանտախցի ներսում օգտվել հեռախոսից:

Մյուրեյի փաստաբանը բանտի մոտ հավաքված լրագրողներին տեղեկացրել է, որ ինքը կփորձի վերականգնել Կալիֆորնիայում, Տեխասում և Նևադայում բժշկական գործունեությամբ զբաղվելու Մյուրեյի լիցենզիան, որը 2011թ-ին կասեցվել էր չկանխամտածված սպանության մեջ մեղադրվելուց հետո:

 

Tags: ,