Այսօր, հանդիպելով լրագրողներին, հունահռոմեական ոճի ըմբշամարտի 2012-ի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի 2013-ի առաջնության բրոնզե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը հայտնեց, որ ձգտելու է վրեժխնդիր լինել:
«2013-ին նախապատրաստվելիս շեշտը դրել էինք, որպեսի ոսկե մեդալ նվաճեմ Բուդապեշտում կայանալիք ըմբշամարտի աշխարհի առաջնությունում: Ճիշտ է, նաև Կազանում մասնակցեցի Համաշխարհային ուսանողական խաղերին, բայց դա ուղղակի անցումային փուլ էր` նախապատրաստվելու աշխարհի առաջնությանը: Ցավոք, Բուդապեշտում կրկին պարտվեցի ռուսաստանցի օլիմպիական խաղերի չեմպիոն Ռոման Վլասովին: Արդյունքում` արժանացա բրոնզե մեդալի: Նախապատրաստվելու ենք 2014-ի Եվրոպայի և աշխարհի առաջնություններին: Գերմանիայի ակումբային առաջնությունում հանդես եմ գալիս 5-րդ մրցաշրջանը: Մեկական անգամ դարձել եմ այդ երկրի չեմպիոն ու փոխչեմպիոն: Այս տարի դեռ մեկ գոտեմարտ եմ անցկացրել, այն էլ՝ մեկ քաշային կարգ բարձր և հաղթել եմ: Դեռ ունեմ 8 գոտեմարտի պայմանագիր: Առաջիկա երկու ամիսներին այնտեղ կլինեմ և կփորձեմ ինձ լավագույնս դրսևորել: Իսկ դեկտեմբերին ուսումնամարզական հավաքի կմասնակցեմ Ծաղկաձորում»,-ասաց Ջուլֆալակյանը:
Tags: Արսեն Ջուլֆալակյան, ըմբշամարտ, սպորտ