Հոկտեմբերի 28-ը անիմացիայի միջազգային օրն է, որի հետ կապված ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց հայկական անիմացիայի վերջին տարիների ձեռքբերումների, ինչպես նաև ոլորտի խնդիրներին մասին:
Ըստ բանախոսի հայկական անիմացիան ունի PR-ի խնդիր, այն գրեթե բացակայում է: Պատրաստված աշխատանքները էկրանից և բաց ցուցադրություններից այն կողմ չեն անցնում, սակայն ուրախալի է, որ կան արձագանքներ միջազգային փառատոններից. “Մենք չենք ուզում հարմարվել միջազգային շուկայի պահանջներին, այլ ուզում ենք մտնել միջազգային շուկա”,-հավելեց Սահակյանցը:
Հայկական արտադրության անիմացիոն ֆիլմերը հիմնականում կարճամետրաժ են, իսկ ահա 2014 թվականի նոյեմբեր ամսին պատրաստ կլինի “Անահիտ” լիամետրաժ անիմացիոն ֆիլմը: Ի դեպ սա թվով երրորդ լիամետրաժ անիմացիոն ֆիլմը կլինի: Սահակյանցը իր խոսքում նշեց, որ հիմնական շեշտը դրված է մեր պատմության վրա. “Կա ազգայինը, մեր մշակույթը փոքրիկներին, ինչու չէ նաև մեծահասակներին ներկայացնելու խնդիր, որն էլ փորձում ենք լուծել անիմացիայի միջոցով “:
Հայ անիմացիոն արվեստը այս տարի նշում է իր 75-ամյակը: Առաջին հայկական անիմացիոն ֆիլմը նկարահանվել է Հովհաննես Թումանյանի “Շունն ու կատուն” ստեղծագործության հիման վրա:
Մուլտիպլիկատորի համոզմաբ մի խնդիր ևս կա` հայակական հեռուստաալիքները գրեթե չեն ցուցադրում տեղական անիմացիոն ֆիլմերը, դրանց տեղը զիջելով արտասահմանյան մուլտֆիլմերի:
Կան ինչպես կադրերի, այն պես էլ պետական աջակցության խնդիր, ցուցադրվող պետական ֆինանսական աջակցությունը շատ քիչ է, որպեսզի ոլորտը զարգանա:
Լուսինե Ասատրյան
Tags: 75-ամյակ, անիմացիոն արվեստ, Դավիթ Սահակյանց