Միջազգային դիտորդները գովաբանել են Վրաստանի ընտրությունները

Գիորգի ՄարգվելաշվիլիԵրկուշաբթի օրը միջազգային դիտորդները հավանություն են տվել Վրաստանի նախագահական ընտրություններին՝ այն բնորոշելով «մաքուր» և «թափանցիկ»:

Կիրակի օրը տեղի ունեցած ընտրություններում հաղթել է 44-ամյա համալսարանի նախկին ռեկտոր Գիորգի Մարգվելաշվիլին:

Եվրոպայի անվտանգության և համագործակցության դիտորդական առաքելությունը ղեկավարող Ժոաո Սոարեշը իր խոսքում նշել է, որ այդ դրական և թափանցիկ ընտրությունները խոսում են Վրաստանում դեմոկրատիայի հասունանալու մասին:

Մարգվելաշվիլին կիրակի օրը տեղի ունեցած ընտրություններում ստացել էր քվեների 62 տոկոսը:

Սահակաշվիլիի կուսակցությունը ներկայացնող, խորհրդարանի նախկին նախագահ Դավիդ Բաքրաձեն երկրորդն էր՝ քվեների 22 տոկոսով:

23 թեկնածուների շարքում Նինո Բուրջանաձեն, որը կոչ էր անում բանտարկել Սահակաշվիլիին, հավաքելով քվեների 10 տոկոսը՝ երրորդն էր:

 

Tags: , , ,