Պիզայի աշտարակը իր թեքությունից կորցրել է 2,5 սմ

Պիզայի աշտարակԱյն 12-րդ դարից ի վեր դիմացել է ծանրության ուժին:

Սակայն հետազոտողները պարզել են, որ Պիզայի խոնարհվող աշտարակը մի քանի սանտիմետր կորցրել է իր թեքությունից:

Պիզայի աշտարակՀուշարձանի կայունության վերաբերյալ ամենամյա զեկույցում նշված է, որ աշտարակը 2001թ-ից ի վեր իր ուղղահայաց թեքությունը ուղղել է 2,5 սմ-ով:

Ուղղվելու գործընթացը հրաշք չէ, այլ 11տարի տևած և 2001թ-ին ավարտած վերականգնողական նախագծի արդյունք:

Նախկինում 56մ բարձրություն ունեցող աշտարակի թեքությունը յուրաքանչյուր տարի ավելանում էր մեկ միլիմետրով, ինչը աշտարակի միանգամից փլուզման վտանգ էր ստեղծում:

1993թ-ին նրա թեքությունը 5,4սմ էր՝ 1817թ-ի 3,8 սմ-ի համեմատությամբ, իսկ 1350թ-ին այն ընդամենը 1,4սմ է եղել:

14,500 տոնա կշիռ ունեցող կառույցը մեկ տասնամյակ փակվել է այցելուների համար, որի ընթացքում ամրացվել են նրա հիմքերը, իսկ ընդերքի ջրերը դուրս հանվել: Կառույցի շուրջը շրջանաձև, ամրացնող երկաթե ձողեր են տեղադրվել:

25 միլիոն ֆունտ արժեցած նախագծից հետո աշտարակը ինքնուրույն ուղղվել է 38սմ:

2013թ-ին գիտական կոմիտեի անցկացրած մոնիտորինգի արդյունքները հաստատել են, որ կառույցը կայուն վիճակում է և շարունակում է ուղղվել:

Հուշարձանի տեխնիկական ղեկավար Ջուզեպպե Բենտիվոլոն հայտնել է, որ աշտարակը ապահով կմնա ևս երկու- երեք հարյուր տարի:

Աշտարակը Պիզա քաղաք է գրավում տարեկան վեց միլիոն այցելու, որից երեք միլիոնը տոմս է գնում նրա ութ հարկերը բարձրանալու համար:

 

Tags: