Իրանում մամուլի գործունեությունը մանրամասնորեն քննող խորհուրդը կարգադրել է փակել հեղափոխական «Բահար» թերթը: Այս մասին է հաղորդում «Fars News» լրատվական գործակալությունը: Տեղեկության համաձայն՝ նման որոշում ընդունվել է «Իմամը քաղաքակա՞ն, թե՞ հոգևոր առաջնորդ» հոդվածի պատճառով, որը հրապարակվել է հոկտեմբերի 23-ին:
Ավելի վաղ «Բահար» թերթի գլխավոր խմբագիրը ներողություն էր խնդրել վերոնշյալ հոդվածի համար՝ նշելով, թե այն սխալմամբ է հրապարակվել: Բացի այդ՝ խմբագրակազմի ներկայացուցիչները իրենք հայտարարեցին թերթի ժամանակավոր փակման մասին: Հայտնի է, որ ակմկահարույց հոդվածի գործը քննվելու է դատարանում: Նշենք, որ վերջին տարիներին «Բահար» թերթի գործունեությունը Իրանում արդեն մի քանի անգամ արգելվել է:
Tags: «Բահար», իրան
