Իսպանիայի Բարսելոնա քաղաքում «Գեզի» այգու ցույցերի ժամանակ ձևավորված «Ընկույզի ծառ» նախաձեռնությունը օրերս Բարսելոնայի Ժամանակակից արվեստների թանգարանի այգում միջոցառում է կազմակերպել: «Inside Out» միջազգային նախագծի աջակցությամբ իրականացված միջոցառման շրջանակներում ցուցադրվել են «Գեզի» այգու ցույցերի ընթացքում Բարսելոնայում Գյուրայ Օզենի կողմից արված լուսանկարները, ինչպես նաև ստամբուլյան ցույցերի ժամանակ զոհված 6 հոգու նկարները: «Ռադիկալի» հաղորդմամբ՝ լուսանկարների ցուցադրության ընթացքում այցելուներին բաժանվել է «Գեզիի» զոհերի և ձերբակալվածների մասին պատմություններով գրքույկներ:
Tags: «Բարսելոնա», գեզի, Գյուրայ Օզեն
