Հյուսիսային Իսպանիայում գազի արտահոսքի հետևանքով զոհվել է 6 հանքափոր

TOSHIBA Exif JPEGԻսպանիայի արտակարգ իրավիճակների գործակալությունից հայտնել են, որ հյուսիսային Իսպանիայում ածխի հանքում գազի արտահոսքի հետևանքով մահացել է վեց հանքափոր, ևս հինգը վնասվածքներ են ստացել:

Կաստիլյա և Լեոն շրջանների արտակարգ իրավիճակների ծառայությունների տարածած հայտարարության մեջ նշվում է, որ դժբախտ դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի օրը Պոլա դե Գորդոն քաղաքի մոտակայքում գտնվող Սանտա Լուչիա հանքում: Վնասվածքներ ստացած հանքափորները տեղափոխվել են հիվանդանոց, դեպքի վայր է ուղարկվել մեկ շտապօգնության ուղղաթիռ և երեք շտապօգնության մեքենա:

Առաջատար El Pais թերթը տեղեկացնում է, որ հանքափորները հնարավոր է մահացած լինեն գազի ներշնչման հետևանքով: Նշվում է, որ հանքը տեղակայված է 700 մետր խորության վրա:

 

Tags: , ,