Ադրբեջանում ընդդիմությունը հանրահավաք է անցկացրել

Ադրբեջան,ընդդիմություն, հանրահավաքՀոկտեմբերի 27-ին, չնայած հորդառատ անձրևին, Բաքվի “Մեհսուլ” մարզադաշտում տեղի է ունեցել բազմահազարանոց ցույցը՝ հոկտեմբերի 9-ի նախագահական ընտրությունների արդյունքների չեղյալ հայտարարման և նոր ընտրություններ անցկացնելու պահանջով, հաղորդում է “Կոնտակտ” կայքը:

Հանրահավաքը կամզակերպել էր Ադրբեջանի ընդդիմադիր քաղաքական ուժերին միավորող  Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդը: Ազգային խորհրդի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Ջամիլ Հասանլին հայտարարել է, որ իշխանությունները խայտառակել են իրենք իրենց ամբողջ աշխարհի առջև` կեղծելով հոկտեմբերի 9-ի ընտրությունները:
“Նրանք հարկադրված էին արագորեն Սահմանադրական դատարանի կողմից կեղծ որոշման հրապարակումից հետո երդմնակալության արարողություն իրականացնել: Աշխարհում որևէ տեղ դեռ չի իրականացվել տեղական և միջազգային հասարակությունից գաղտնի երդմնակալություն”, -ասել է Հասանլին:
Հասանլին հայտարարել է, որ հենց ինքն է ընտրություններում հաղթանակ տարել: Այնուհետ վերջինս բարձրացրել է քաղբանտարկյալների խնդիրը՝ թվելով ընդդիմադիր և երիտասարդ ակտիվիստների, իրավապաշտպանների անուններ: “Այս իշխանությունները լեգիտիմ չեն, պետք է հեռանան և կհեռանան”,-ասել է նա:
Հանրահավաքի վերջում ընդունված հայտարարության մեջ առաջ է քաշված քաղբանտարկյալների ազատ արձակման, միջազգային և տեղական հասարակության կարծիքի հաշվի առնման, “Ազադլիխ” թերթի վրա ճնշումների դադարեցման պահանջ:
Կազմակերպիչների խոսքով՝ հանրահավաքին մասնակցել է 10 հազար մարդ:

 

Tags: , ,