Բուլղարիայում ուսանողները շրջափակել են համալսարանի մուտքը

Կլիմենտ Օրչրիդսկի համալսարանՄի քանի հարյուր ուսանողներ փակել են Բուլղարիայի ամենամեծ համալսարանի մուտքը՝ պահանջելով լուծարել խորհրդարանի կազմը և նոր ընտրություններ կազմակերպել:

Մայրաքաղաք Սոֆիայում գտնվող Կլիմենտ Օրչրիդսկի համալսարանում կազմակերպված ցույցը հնարավոր է նոր թափ հաղորդի չորս ամիս շարունակվող հակակառավարական շարժմանը:

Ցուցարարների բողոքը բխում է այն պնդումներից, որ կառավարության առաջնորդները կապված են ստվերային գործարարների հետ և ընդգրկված են պաշտոնական կոռուպցիայի մեջ:

Փակելով համալսարանի մուտքը՝ ուսանողները պնդում էին, որ երկրի կառավարման հիմքում պետք է ընկած լինեն բարոյական արժեքները, ոչ թե անձնական շահերը:

Համալսարանի ադմինիստրատիվ անձնակազմը արտակարգ հանդիպում է կազմակերպել համալսարանի շրջափակման և դասերի հետաձգման հարցերը լուծելու համար:

 

Tags: , , ,