Սաուդ հումորիստի հետաքրքիր բողոքը կանանց մեքենա վարելու արգելքի դեմ (տեսանյութ)

arabistanՎերջերս Սաուդյան Արաբիայում կանանց մեքենա վարել արգելող օրենքը մեծ քննարկումների առարկա դարձավ: Այս արգելքի դեմ բազմաթիվ բողոքի ցույցեր կազմակերպվեցին: Իր բողոքը յուրահատուկ կերպով է արտահատել Արաբիայի նշանավոր ակտիվիստներից մեկը: Վերջինս, վերափոխելով Բոբ Մարլիի «No Women No Cry» երգը, այն դարձրել է «No Woman No Drive» բառերով երգ: Այս տեսանյութը ընդամենը 24 ժամվա ընթացքում սոցիալական մեդիայում 1 միլոնից ավել դիտում է գրանցել, իսկ այսօր դիտումների թիվը հասել է 4 միլիոնի: «Հաբերլերի» հաղորդմամբ՝ հայտնի հումորիստը նշել է, որ այս կերպ ցանկացել է արտահայտել իր բողոքը կառավարության որոշման դեմ՝ դրա համար օգտագործելով հումորի նման ձև:

Նշենք, որ Սաուդյան Արաբիայում կանանց օրենքով չեն արգելում ավտոմեքենա վարել, սակայն վարորդական իրավունք չեն տալիս: Օրերս մոտ 60 կին, բողոքելով նման վերաբերմունքի դեմ, նստել էր ղեկին և ամբողջ օրը քաղաքում մեքենա վարել: 1990-ական թվականներից մինչ օրս սաուդ կանայք արդեն երրորդ անգամ են պայքարի դուրս գալիս իրենց վարորդական իրավունքների համար: Նշենք, որ 1990-ականների ցույցերի ժամանակ շատ կանայք ձերբակալվեցին:

 

Tags: ,