Թուրքիայում շահագործման կհանձնվի “Մարմարա” երկաթուղային թունելը

o_841757Այսօր Թուրքիայում պաշտոնապես կշահագործվի  երկրի ամենախոշոր տրանսպորտային նախագիծը` Բոսֆորի նեղուցի տակ  կառուցված երկաթուղային թունելը: Բացումն անելու են Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլն ու վարչապետ Թայիփ Էրդողանը: Թուրքական հանրապետության ստեղծման 90 ամյակին նվիրված հանդիսությանը մասնակցելու համար Ստամբուլ են հրավիրվել Ճապոնիայի վարչապետ Ցինձո Աբեն, Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտան, Ադրբեջանի, Աֆղանստանի, Բուլղարիայի, Վրաստանի, Իսպանիայի ու Մոլդովայի կառավարության անդամներ:

“Մարմարա”-ի կառուցումը մեկնարկել է 9 տարի առաջ ու ի  սկզբանե դիտարկվում էր որպես ռազմավարական նախագիծ: Թունելի շինարարությունն իրականացրել է թուրք-ճապոնական կոնսորցիումը: Ընդհանուր արժեքը  կազմել է 5 մլրդ դոլար: Թունելի երկարությունը 13,6 կմ է, գտնվում է 56 մ խորության վրա: Ենթադրվում է, որ թունելից ամեն օր կօգտվի 1  մլն մարդ` էականորեն կրճատելով  քաղաքի ասիական հատվածից եվրոպական  հատված ճանապարհի տևողությունը: Նեղուցը հատելու համար տոմսը ( արժեքը` 1 դոլար) գնելու պահից մինչև նեղուցի մյուս կողմից դուրս գալն ընդամենը մի քանի րոպե կտևի:

Tags: