2014-ի մարտին Պանամայի մայրաքաղաքում կշահագործվի Կենտրոնական Ամերիկայում առաջին մետրոն: Դրա մասին հայտնել է նախագահի գրասենյակի նախարարը:
Մետրոպոլիտենը կսպասարկի “Պանամայի մետրո” ընկերությունը: Նախարար Էնրիկեսի խոսքով, մետրոն զգալիորեն կթեթևացնի վերգետնյա տրանսպորտը: Պիկ ժամերին 1,3 մլն բնակչություն ունեցող քաղաքում անընդհատ խցանումներ են առաջանում:
Մետրոպոլիտենի շինարարությունը սկսվել է 2010-ին: Նախագծի իրականացման համար, որի վրա աշխատում է ֆրանսիական, բրազիլական ու իսպանական ընկերությունների կոնսորցիումը, պահանջվել է 1,8 մլրդ դոլար ներդրում:
Tags: Պանամա