Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է «Ոսկե գնդակ» մրցանակին հավակնող 23 ֆուտբոլիստների անունները: Ահա թե ովքեր են արժանավորները.
Գարեթ Բեյլ (Ուելս), Լուիս Սուարես, Էդինսոն Կավանի ( երկուսն էլ`Ուրուգվայ), Ռադամել Ֆալկաո (Կոլումբիա), Էդեն Ազար (Բելգիա), Զլատան Իբրահիմովիչ (Շվեդիա), Չավի, Անդրես Ինյեստա (երկուսն էլ` Իսպանիա), Ֆիլիպ Լամ, Մեսութ Օզիլ, Բաստիան Շվայնշտայգեր, Մանուել Նոյեր, Թոմաս Մյուլլեր ( բոլորն էլ` Գերմանիա), Ռոբերտ Լևանդովսկի (Լեհաստան), Լիոնել Մեսսի (Արգենտինա), Տիագո Սիլվա, Նեյմար (երկուսն էլ` Բրազիլիա), Անդրեա Պիռլո (Իտալիա), Ֆրանկ Ռիբերի (Ֆրանսիա), Արյեն Ռոբեն, Ռոբին վան Պերսի (երկուսն էլ` Հոլանդիա), Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա), Յայա Տուրե (Կոտ դ’Իվուար):
Դեկտեմբերի սկզբին ՖԻՖԱ-ն հրապարակելու է երեք թեկնածուների անունները, ովքեր առավել ձայներ կհավաքեն:
Հավաքականների մարզիչների, թիմերի ավագների, ՖԻՖԱ-ի լրատվամիջոցների ներկայացուցիչների շրջանում հարցման արդյունքով կընտրվի «Ոսկե գնդակի» տիրակալը: Նրա անունը կհրապարակվի հունվարի 13-ին` Ցյուրիխում` հանդիսավոր արարողության ժամանակ:
Tags: «Ոսկե գնդակ» մրցանակի հավակնորդներ, սպորտ, ֆուտբոլ