Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովն այսօր հայտարարել, որ հայերը պետք է հասկանան այն իրողությունը, թե Հայաստանի կառավարությունը իրենց փախստական է դարձնելու «ուրիշի» երկրում: «Հայերը պետք է հասկանան, որ ժամանակավոր ապրում են ադրբեջանական պատմական հողերում: Բացի այդ՝ նրանք շարունակում են հավակնություններ ունենալ մեր տարածքների նկատմամբ և բնակեցնում են դրանք: Այս անարդարությունը երբեք անպատիժ չի մնա»,-ասել է փոխվարչապետը:
Թուրքական «Հաբերլերի» հաղորդմամբ՝ Հասանովը հիշատակել է նաև նախագահ Ալիևի երդման արարողության ժամանակ արած այն հայտարարությունը, թե «Զանգեզուրն ու Գյոքչայը պատմական ադրբեջանական հողեր են և դրանք ազատագրվելու են»: «Մենք դրանում վստահ ենք, քանի որ վերջերս կայացած նախագահական ընտրությունները մեկ անգամ ևս ապացուցեցին, որ ադրբեջանցի ժողովուրդը աջակցում է իր նախագահին և այդ ժողովուրդը համախմբվել է պետության ղեկավարի շուրջ»,-նշել է Հասանովը:
Tags: ադրբեջան
