Ռուսասանի և Ուկրաինայի շախմատի տղամարդկանց հավաքականները Եվրոպայի թիմային առաջնությանը կմասնակցեն առանց առաջատարների

25441 chessԼեհաստանի մայրաքաղաք Վարշավան նոյեմբերի 7-18-ին կհյուրընկալի Եվրոպայի առաջնության մասնակիցներին: Ուշագրավն այն է, որ հաղթողի կոչման հավակնորդներ համարվող Ռուսաստանի և Ուկրաինայի տղամարդկանց հավաքականները հանդես կգան առանց իրենց առաջատարների: Ռուսաստանի ընտրանիի կազմում կբացակայի Վլադիմիր Կրմնիկը, իսկ Ուկրաինայի թիմը կխաղա առանց Վասիլի Իվանչուկի և Ռուսլան Պոնոմարյովի:
Ռուսաստանի հավաքականը, որի կազմում են` Ալեքսանդր Գրիշչուկը, Պյոտր Սվիդլերը, Ալեքսանդր Մորոզևիչը, Եվգենի Տոմաշևսկին, Դմիտրի Անդրեյկինը, ամենաբարձր վարկանիշն ունի: Ապա այս ցուցանիշով հաջորդում են` Հայաստանի, Անգլիայի, Ադրբեջանի, Ֆրանսիայի, Ուկրաինայի թիմերը:

Հայաստանի հավաքականը կխաղա հետևյալ կազմով` Լևոն Արոնյան, Սերգեյ Մովսիսյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Տիգրան Պետրոսյան:

Կանանց առաջնությունում հաղթողի հավակնորդներ են  համարվում Ուկրաինայի, Ռուսաստանի, Վրաստանի ներկայացուցիչները: Հայաստանի հավաքականն իր վարկանիշով 5-րդն է: Մեր թիմի կազմում են` Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան, Աննա Հայրապետյանը:

Tags: , ,