Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը պատրաստվում է բողոքի ցույց անցկացնել երկրի խորհրդարանում հիջաբ կրելու թույլտվության դեմ: Այս մասին է հաղորդում թուրքական «Զամանը»: Քեմալ Քըլըչդարօղլուի ղեկավարած կուսակցությունը պատրաստվում է բոյկոտելու խորհրդարանական այն նիստը, որին ԱԶ կուսակցության պատգամավոր Գյուլայ Սամանջըն ներկայանալու է հիջաբով: Վերջինս նման որոշում ընդունել է ուխտ՝ հաջ գնալուց հետո: Թուրքական խորհրդարանում սրան դեմ է արտահայտվել միան ԺՀԿ-ն:
Սեպտեմբերի 30-ին Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը հրապարակած «Ժողովրդավարացման փափեթի» համաձայն՝ հիջաբ կարելի է կրել պետական բոլոր մարմիններում՝ բացի զինվորականից: Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը ավանդաբար համարվելով Քեմալ Աթաթուրքի հռչական լայիցիզմի՝ աշխարհիկության սկզբունքի պահապանը, իր դժգոհությունն է հայտնել այս փոփոխության դեմ՝ դիմելով Սահմանադրական դատարան և պահանջելով արգելել հասարակական վայրերում հիջաբ կրելը:
Tags: թուրքիա, հիջաբ, Քեմալ Քըլըչդարօղլու