Ճապոնացիներին աշխատանքի են կանչում առանց փողկապի

o_769976Ճապոնիայում չորեքշաբթի մեկնարկել է  համազգային  “Աշխատանքի  առանց փողկապի” քարոզարշավը: Մինչև աշուն պետծառայողները իրավունք ունեն  աշխատանքի ներկայանալ առանց  հարդարանքի այդ կարևոր մասի  ու նույնիսկ առանց պիջակի: Դրա մասին  է հայտարարել երկրի  շրջակա միջավայրի պաշտպանության նախարարությունը: Բացի այդ, աշխատավայրում չի կարելի նաև օդորակիչները   280-ից ցածր միացնել: Սա պետծառայողների` ամառային հագուստի անցնելու փուլի առաջին քայլն է, որին կհետևեն նաև խորհրդարանի շատ պատգամավորներ: Իսկ հունիսի 1-ից պաշտոնապես կթույլատրվի նաև աշխատանքի գնալիս ջինս, սպորտային շապիկ կրել:

2005-ին ներդրված պրակտիկան միտված է էլեկտրաէներգիայի խնայմանը, ինչն այսօր շատ պետք է Ճապոնիային: Ֆուկուսիմաի աղետից հետո  այս տարի ևս ամռանը լարված էլեկտրամատակարարում է սպասվում, իսկ օդերևութաբանների կանխատեսումներով, հակառակի պես ամառն այս տարի շատ շոգ է լինելու:

 

 

Tags: