Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը, Թուրքիայի և Ճապոնիայի վարչապետները համաձայնագիր են ստորագրել թուրքական Սինոպ քաղաքում համատեղ ատոմային էլեկտրակայանի կառուցման շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ: Կողմերը համաձայնության են եկել երեկ երեկոյան Ճապոնիայի վարչապետ Սինդզո Աբեի և Թայիփ Էրդողանի միջև կայացած հանդիպման արդյունքում:
Էրդողանի խոսքերով՝ ատոմային էլեկտրակայանին առնչվող առաջին պայամանագիրը Թուրքիան կնքել է Ռուսաստանի հետ: «Հիմա մենք այդ քայլը անում ենք Ճապոնիայի հետ»,-նշել է Թուրքիայի վարչապետը: Սինդզո Աբեն իր հերթին գոհունակություն է հայտնել փաստաթղթի ստորագրման առիթով՝ ընդգծելով, որ Թուրքիայի ընտրությունը խոսում է Ճապոնիայի հանդեպ ունեցած մեծ վստահության մասին:
Tags: թուրքիա