Օքսֆորդում կնքվել է հուշագիր`Օքսֆորդի համալսարանում Նիզամի Գյանջևիի անվան Ադրբեջանի և կովկասագիտության գիտական կենտրոն ստեղծելու մտադրության մասին:
Ինչպես տեղեկացնում է “1նյուզ” կայքը, հոկտեմբերի 28-ին Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Բաքվի մասնաճյուղի ռեկտոր, Ադրբեջանա-բրիտանական համայնքի համանախագահ, պրոֆեսոր Նարգիզ Փաշաևան համալսարանի հրավերով մեկնել էր Օքսֆորդ: Այցի շրջանակներում Փաշաևան համալսարանի արևելագիտության ֆակուլտետում հանդես է եկել “ադրբեջանցի” մեծ բանաստեղծ և փիլիսոփա Նիզամի Գյանջևիի ստեղծագործական և գիտական ժառանգության մասին զեկույցով:
Միջոցառմանը մասնակցել են մեծ թվով գիտնականներ և պրոֆեսորներ: Այս այցի շրջանակներում էլ ստորագրվել է գիտական կենտրոն բացելու մտադրության մասին հուշագիր: Այն կնքել են Ն. Փաշաևան և Օքսֆորդի համալսարանի` միջազգային զարգացման գծով տնօրեն Լայզլ Էլդեր:
Նշենք, որ Նիզամի Գյանջևին իրականում պարսկական բանաստեղծական արվեստի, միջնադարյան Արևելքի մեծագույն բանաստեղծներից մեկն է: Նա ծնվել է 1141թ.-ին Պարսկաստանում`Գանձակ քաղաքում:
Tags: ադրբեջան, կովկասագիտություն, Նիզամի Գյանջևի, Օքսֆորդ