ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հերթական անգամ քվեարկեց Կուբայի նկատմամբ բռնարգելքը վերացնելու օգտին ու հերթական անգամ ԱՄՆ-ն ու Իսրայելը քվեարկեցին այդ որոշման դեմ: Ձեռնպահ մնացին Խաղաղօվկիանոսյան պետությունները` Պալաուն, Միկրոնեզիան ու Մարշալյան կղզիները:
Ամերիկան տնտեսական էմբարգո է կիրառում 1962-ից` կուբայական հեղափոխությունից 3 տարի հետո: Նման միջոցները ձեռք էին առնվել Ազատության կղզում հակաժողովրդական վերակերպումների ու մարդու իրավունքների խախտման պատճառով,մասնավորապես, գրեթե ամբողջ խոշոր մասնավոր սեփականության ազգայնացման և խոսքի ազատության փաստացի արգելքի պատճառով: Այդուհանդերձ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան համաձայն չի Նահանգների դիրքորոշման հետ, որն արդեն 22 տարի էմբարգո է կիրառում: Կուբան հայտարարում է, որ ԱՄՆ-ն է իրականում մարդու իրավունքները խախտում: Ու , բացի այդ, ԱՄՆ-ի հետ տնտեսական ու առևտրային հարաբերություններում լճացումը Ֆիդել Կաստրոյի երկրի վրա ավելի քան տրիլիոն դոլար է նստել:
Tags: բռնարգելք