Սիրիացի գրոհայինները կրկին թունավորող նյութով զենք են կիրառել Ռաս-էլ-Այն քաղաքի մոտ, որը գտնվում է Թուրքիայի սահմանից ոչ հեռու:
Քուրդ զինվորների խոսքով, պայթյունի տեղում դեղին ծխասյուն է բարձրացել, իսկ զինվորների մոտ թունավորման նշաններ են ի հայտ եկել: Սակայն, քիմիական զենքի կիրառման մասին պաշտոնական տեղեկացում երկրի իշխանությունների կողմից չի եղել:
Չնայած դրան, երկրի հարավ Արևելքում տարհանել են շուրջ 2 հազար խաղաղ բնակիչների: Որպեսզի բնակչությունը կարողանա հեռանալ վտանգավոր վայրից, բանակն ու գրոհայինները ժամանակավորապես դադարեցրել են մարտերը Դամասկոսի մոտ: Տարհանվողներին օգնություն են ցուցաբերում Կարմիր խաչն ու մյուս իրավապաշտպան կազմակերպությունները:
Tags: քիմիական զենք