Գրոսմայստեր Արթուր Գաբրիելյանը Ռուսաստանի Դոմբայ քաղաքում անցկացված շախմատի միջազգային մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և առաջին-երկրորդ տեղերը բաժանեց գրոսմայստեր Ալեքսանդր Լաստինի (Ռուսաստան) հետ: Լրացուցիչ ցուցանիշներով Գաբրիելյանին շնորհվեց երկրորդ մրցանակը:
Մրցաշարին մասնակցում էին 41 շախմատիստներ:
Tags: Գրոսմայստեր Արթուր Գաբրիելյան, շախմատ, սպորտ