Պեկինը Տյանանմեն հրապարակի վթարը ահաբեկչական գործողություն է համարել

Չինաստան,Պեկին,Տյանանմեն հրապարակ,հրդեհՊեկինի Տյանանմեն հրապարակում տեղի ունեցած մեքենայի վթարից երկու օր անց Չինաստանի իշխանությունները դեպքը բնորոշել են որպես «կազմակերպված, կանխամտածված, դաժան ահաբեկչական գործողություն»:

Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը երեք ուղևորներով մեքենան մխրճվել էր Պեկինի Տյանանմեն հրապարակում գտնվող զբոսաշրջիկների խմբի մեջ և պայթել: Դեպքի արդյունքում զոհվել էր հինգ մարդ, իսկ 40-ը՝ վիրավորվել:

Օրեր շարունակ պետական լրատվամիջոցները և կառավարությունը այն համարում էին դժբախտ պատահար:

Չորեքշաբթի երեկոյան պետական Սինխուա լրատվական գործակալությունը հայտարարել է, որ ահաբեկչական գործողության կապակցությամբ հինգ կասկածյալներ են ձերբակալվել:

Մեքենայի երեք ուղևորները, որոնք մահացել էին, բոլորն էլ Չինաստանի Սինցզյան ապստամբ նահանգի փոքրամասնություն կազմող մահմեդական ույգուրներ են եղել: Սինխուան հայտնում է, որ մեքենայի ուղևորներ Ուսմեն Հասանը, նրա մայրը և կինը, մեքենայով մխրճվելով ամբոխի մեջ, իրենց վրա բենզին են լցրել և ինքնահրկիզվել:

Պեկինի ոստիկանության տեղեկություններով՝ մեքենայի խուզարկության ժամանակ հայտնաբերվել են բենզինով լի սարք, երկու դանակ, մետաղյա ձողեր, ինչպես նաև կրոնական ծայրահեղական գրությամբ դրոշ:

Ըստ Սինխուա լարտվամիջոցի՝ ոստիկանությունը պնդում է, որ ձերբակալված մարդիկ հաստատել են, որ ճանաչում են Հասանին՝ հայտնելով, որ նրանք ծրագրել են հարձակում իրականացնել:

 

Tags: , , ,