Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը

այրվող-ավտոմեքենաՀոկտեմբերի 31-ին, ժամը 08.57-ին  ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի «Ուռենի» ռեստորանի մոտակայքում՝ ավտոտնակում, ավտոմեքենա է այրվում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.04-ին, մարվել՝ 09.11-ին:
Պարզվել է, որ հրդեհը 3-րդ միկրոշրջանի թիվ 2 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում այրվել է «Երևանյան կրկրես» ՍՊԸ-ին պատկանող «Գազ 3110» մակնիշի 514 ՍՍ 63 պետհամարանիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը:

Tags: