Օբաման ռուսական “Արծաթյա կրկնակոշիկ” պարգևի է արժանացել

i (2)“Արծաթյա անձրև” ռադիոկայանի սահմանած ամենակասկածելի ձեռքբերումների  մրցանակաբաշխության  հանդիսության ժամանակ Օբաման  ռուսական “Արծաթյա կրկնակոշիկ”-ի է արժանացել “Տարվա գրագողություն, կամ երկվորյակն աննկատ էր մոտեցել” անվանակարգում: “Արծաթյա կրկնակոշիկ”-ի ժյուրին գտել է, որ Բարաք Օբամայի նախընտրական կոնցեպցիան ամբողջությամբ փոխառվել է ՌԴ նախագահ Պուտինից: Քանի որ Օբաման ներկա չի եղել մրցանակաբաշխությանը,  “Կրկնակոշիկը” Սպիտակ տուն կուղարկվի փոստով:

Արծաթյա արձանիկի է արժանացել ՌԴ պաշտպանության նախկին նախարար Անատոլի Սերդյուկովը` “տարվա պաշտոնյա կամ բազկաթոռը բաժանվում է պաշտոնյայից” անվանակարգում: Ժյուրին նշել է նրա վաստակը “ավելորդ ակտիվներից, հողերից ու շինություններից ռուսական բանակի ազատագրման” մեջ:

“Արդար Ռուսաստան” կուսակցությունից Պետդումայի պատգամավոր Ելենա Միզուլինան հաղթել է “ՄիՄիՄի տարի” անվանակարգում ու ստացել է արձանիկ “ողջ երկրի ուշադրությունը օրալ սեքսի թեմային սևեռելու համար”: Ժերար Դեպարդյեն “տարվա գասթարբայթեր կամ  ով է Ռուսաստանում լավ ապրում” անվանակարգի հաղթող է ճանաչվել:

Մրցանակներ են ստացել նաև Անաստասիա Վոլոչկովան` Հեռավոր Արևելքում ջրհեղեղի ֆոնի վրա լուսանկարի համար, Քսենյա Սոբչակը` երեխաների հանդեպ սիրո, Նիկիտա Ջիգուրդան` “ամեն շարժվող բանի մեջ ներդրման համար”:

 

Tags: