Գրիգորի Լեպսը` հանցագործների ցուցակում

i (3)ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կարծում է, որ Գրիգորի Լեպսը կապ ունի հանցավոր կազմակերպությունների հետ:

Լեպսը ԱՄՆ ֆինանսների նախարարության  պատժացուցակում է հայտնվել  6 մարդու և 4 ընկերությունների անունների հետ, որոնք, ենթադրվում է, որ կապ ունեն   Brothers’ Circle-ի ղեկավարներ Վլադիսլավ Լեոնտևի ու Գաֆուր Ռահիմովի հետ: Ցուցակում Լեպսը, որի լրիվ անունը Գրիգորի Վիկտորովիչ Լեպսվերիձե է,  ներկայացված է որպես “Գիրգորի Լեպս” կամ “Գրիշա” անուններով:

“Այո, նա երգիչ է ու մենք նրա անունը ներառել ենք Վլադիսլավ Լեոնտևի հետ գործի համար, որը 2012-ից է այդ ցուցակում: Լեպսն  օգնել է Լեոնտևին փող տեղափոխելու գործում”,- հայտնում է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջոն Սալիվանը:

Brothers’ Circle  միջազգային հանցավոր խումբը գործում է Եվրոպայի, Միջին Ասիայի, Լատինական Ամերիկայի ու ԱՄՆ-ի տարածքում: Խմբավորումը գլխավորում են նախկին ԽՍՀՄ-ի հանցավոր կազմակերպությունների անդամները: 2011-ին այս խմբավորումները ճապոնական յակուձայի ու մեքսիկական “Սեթաս”թմրակարտելի հետ ներառվել է ԱՄՆ  պատժացուցակում:

Tags: