Նյու Յորքում շուտով 21 տարեկանից փոքրերին ծխախոտի վաճառքը կարգելվի: Օրինագիծը հավանության է արժանացրել տեղի քաղխորհուրդը.30 օրում այն պետք է ստորագրի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը, որը նույնպես ծխելու դեմ է պայքարում:
”Մենք համոզված ենք, որ նման միջոցը հսկայական թվով կյանքեր կփրկի”,-նշել է քաղխորհրդի պատգամավոր, օրինագծի նախաձեռնող Ջեյմս Գենարոն
Նյու Յորքը կդառնա ամերիկյան ամենախոշոր քաղաքը, որն այդ սահմանագիծը բարձրացրել է մինչև 21 տարին: Նման օրենք առայժմ գործում է միայն Բոստոնից ոչ հեռու գտնվող Նիդեն քաղաքում: Որոշ նահանգներում (Ալաբամա, Ալյասկա, Նյու Ջերսի և Յուտա) ծխողների տաիքային ցենզը հասցվել է 19-ի:
Օրինագծի կողմնակիցները հույս ունեն, որ դրա շնորհիվ ծխող դեռահասների թիվը կնվազի: Քաղաքի առողջապահության դեպարտամենտի տվյալներով, 80 տոկոսը ծխել սկսել է մինչև 21 տարեկանը:
Արտադրողներն էլ կարծում են, որ նոր օրենքը պարզապես երիտասարդներին “սև շուկա” կտանի ու հայտարարել են, որ իշխանությունները չեն կարող արգելել ծխել այն մարդկանց, որոնք քվեարկելու և բանակում ծառայելու իրավունք ունեն:
Քաղաքապետն առաջին տարին չէ, որ առողջ ապրելակերպ է քարոզում ու պայքարում ծխելու դեմ: Նա արգելել է ծխել բոլոր հասարակական վայրերում և նույնիսկ առաջարկել է ցուցափեղկերում ու դրամարկղերի մոտ ծխախտի ցուցադրումը վերացնել: Սակայն, օրենսդիրները նրա նախաձեռնությունը մերժեցին: Եթե վիճակագրությանը հավատ ընծայվի, ապա Նյու Յորքում վերջին 10 տարում հասուն մարդկաց շրջանում ծխողների թիվը գրեթե մեկ երրորդով կրճատվել է:
Tags: ծխախոտ