Ֆաբրիկան հոտով խախտում է հասարակական կարգը

o_632390Ամերիկյան Իրվինդեյլ քաղաքի բնակիչները   թանձրահյութ արտադրող Huy Fong Foods  Ֆաբրիկայի  ղեկավարության դեմ հայցով դիմել են դատարան: Սուր ու շատ թունդ հոտով գոլորշիներից տառապում է ողջ քաղաքը: Տեղի իշխանություններն արդեն խոստովանել են, որ սուր հոտը խախտում է հասարակական կարգը: Նրանք որոշեցին պայքարել դրա դեմ, երբ 30 բնակիչներ դիմեցին տեղի դատախազություն համապատասխան բողոքով: Նրանց խոսքով, այդ հոտից աչքերի այրոց, գլխացավ ու կոկորդում բորբոքում է առաջանում: Վտանգավոր արտադրությունը փակելու մասին մոտ ժամանակներում որոշում կկայացվի:

Ամեն օր կալիֆոռնիական Huy Fong Foods ֆաբրիկան 200 հազար շիշ կծու թանձրահյութ է արտադրում: Եթե  այն փակվի, ապա այդ արտադրատեսակի գինը կտրուկ կավելանա: Ավելի վաղ  արտադրողներին խորհուրդ էր տրվել կրճատել հոտի տարածման գոտին, սակայն դրա համար պահանջվեց ֆաբրիկայում հատուկ զտիչներ տեղադրել, որոնց արժեքը 600 հազար դոլար է: Ֆաբրիկայի ղեկավարոթյունը համոզված չէ, որ պատրաստ է  նման ծախսերի:

 

Tags: