Ադրբեջանի և Եվրամիության միջև այցագրային ռեժիմի պարզեցման մասին համաձայնագիրը ամենայն հավանականությամբ կստորագրվի նոյեմբերին Վիլնյուսում “Արևելյան գործընկերության” գագաթաժողովին: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Եվրամիության ներկայացուցչության հավտարմատար Թորլաֆ Պիլցը, հաղորդում է ադրբեջանական “Հագին” կայքը:
“Մեծ հավանականությամբ կարող եմ ասել, որ այցագրային ռեժիմի դյուրացման համաձայնագիրը կստորագարվի գագաժաթողովին: Համաձայնագրի երկրորդ մասը՝ ռեադմիսիայի մասին, դեռ ավարտուն չէ: Կան որոշակի տեխնիկական պահեր, որոնք պետք է հստակեցվեն”, -ասել է Պիլցը:
Tags: ադրբեջան
