Ֆրանսիական ԶԼՄ-ներում տեղեկություն է հայտնվել, որ ֆրանսիական կողմը շուրջ 20 մլն եվրո է վճարել իր 4 քաղաքացիներին “Ալ Քաիդայի” ահաբեկիչների մոտ անցկացրած 3-ամյա գերությունից ազատելու համար:
28-ամյա Պիեռ Լեգրանի, 32-ամյա Թյերի Դոլի, 62-ամյա Դանիել Լարիբի ու 45-ամյա Մարկ Ֆերեի ազատման համար խիստ բարձր փրկագին է վճարված, սակայն, ֆրանիսական միջուկային «Areva» կոնցեռնի աշխատակիցները վերջապես կարողացել են հայրենիք վերադառնալ: Փարիզից ոչ հեռու գտնվող ՌՕՈՒ-ի հենակայանում նրանց անձամբ դիմավորել է նախագահ Օլանդը:
Ֆրանսիայի քաղաքացիները 2010-ին էին գերի ընկել «AQIM» խմբավորման ահաբեկիչների մոտ` Նիգերում գտնվող «Areva» կոնցեռնի օբյեկտներից մեկի վրա հարձակման ժամանակ: Սկզբում փրկագին վճարելու մասին տեղեկությունը հրապարակել է «Le Monde»-ը, սակայն Ֆրանսիայի իշխանությունները չեն շտապում մեկնաբանություններ անել ահաբեկիչներին խոշոր փրկագին վճարելու մասին:
Tags: Օլանդ