Սիրիայում ամբողջովին ոչնչացվել են քիմիական զենքի արտադրության սարքավորումները: Քիմիական զենքն արգելող կազմակերպության մասնագետները , որոնք Սիրիա էին մեկնել հոկտեմբերի սկզբին` Բաշար Ասադի պաշտոնական թույլտվությունից անմիջապես հետո, հայտնել են քիմիական զենք արտադրող հայտարարագրված բոլոր սարքավորումների ոչնչացման մասին:
Ինչպես նշել են Քիմիական զենքն արգելող կազմակերպությունից, սա առաջին դեպքն է, երբ փորձագետները քիմիական զենք են ոչնչացնում մի երկրում, որտեղ պատերազմ է: Ավելի վաղ հայտնվում էր, որ մարտագլխիկներն ու ավիառումբերը պատրաստվում են ճզմել ծանր բեռնատարների անիվների տակ:
Tags: Սիրիա
