Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 30-ից 31-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքից բացահայտվել է 9-ը, իսկ յուրացման կամ վատնման` 2, խարդախության` 4, կողոպուտի և մաքսանենգության 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 5 դեպք:Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար. 1 մարդ զոհվել է, 13-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Tags: ոստիկանություն
