ՃՏՊ Մյասնիկյան պողոտայում (լրացված)

ավտոպատահարՀոկտեմբերի 31-ին, ժամը 12.19-ին ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան պողոտայի թիվ 2 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. “Ֆորդ” մակնիշի ավտոմեքենան բախվել է ջրատարին, ինչի հետևանքով “Ֆորդ”-ի վարորդը արգելափակվել է ավտոմեքենայում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿ-ի փրկարար ջոկատը և ԱԻ արձագանքման խումբը:
Պարզվել է, որ բախվել են «Սոնագրո» ՍՊԸ-ին պատկանող “Ֆորդ Տրանզիտ”մակնիշի 207 ՍԼ 64 պետհամարանիշով ավտոմեքենան վարորդ՝ Գ. Ա.-ն, (ծնվ. 1984 թ.) և «Կենտրոն Կանաչապատում» ՓԲԸ-ին պատկանող “Գազ 53″ մակնիշի 570ԼՕ64 պետհամարանիշով ջրատար ավտոմեքենան վարորդ՝ Խ. Ա., (ծնվ. 1958 թ.):
Փրկարարներն ավտոմեքենայից անվնաս դուրս են բերել Գ. Ա.-ին (ծնվ. 1984 թ.):
Շտապօգնության աշխատակիցները, տուժածին ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն, վիճակը գնահատվել է բավարար:

Tags: ,