Չեխ պաշտոնյաների տվյալներով՝ Միլոշ Զեմանը աջ ծնկի վնասվածքի պատճառով ստիպված կլինի անվասայլակ օգտագործել՝ իր պարտականությունների կատարումը մինչև վեց շաբաթ հետաձգելով:
Առողջապահության նախարար Մարտին Հոլքատը հայտնել է, որ 69-ամյա Զեմանը չորեքշաբթի իր տանը լոգասենյակի ճանապարհին ընկել է, որից հետո Պրահայի հիվանդանոցներից մեկում մեկ գիշեր է անցկացրել:
Զեմանը ապաքինման ընթացքում կբնակվի Պրահայից դուրս Լանիում գտնվող նախագահական դղյակում: Նա իր վիճակի պատճառով հետաձգել է առաջիկա մի քանի շաբաթների համար ծրագրված ճամփորդությունները:
Մոլի ծխող և ալկոհոլի նկատմամբ թուլություն ունեցող Զեմանի մոտ վերջերս դիաբետ էին ախտորոշել: Հոլքատի խոսքով Զեմանի վնասվածք ստանալու փաստում ալկոհոլը որևէ դերակատարություն չի ունեցել:
Tags: Միլոշ Զեման, Չեխիայի նախագահ, Պրահա
