Սիլվիո Բեռլուսկոնիի ընկերներից մեկը պնդել է, որ Իտալիայի նախկին վարչապետը իր անձնական եկեղեցում գաղտնի ամուսնացել է իր նշանածի հետ:
Երեք անգամ վարչապետի պաշտոնում հանդես եկած 77-ամյա Բեռլուսկոնին Միլանի մոտակայքում գտնվող իր պալատական վիլայում տեղակայված եկեղեցում ամուսնացել է նախկին հեռուստատեսային շոուների հաղորդավարուհի 28-ամյա Ֆրանչեսկա Պասկալի հետ:
Զույգը հանդիպել էր, երբ Պասկալը դեռևս դեռահաս ակտիվիստ էր Բեռլուսկոնիի Forza Italia կուսակցությունում: Վերջին շաբաթների ընթացքում զույգին մեղադրում էին ամոթալի հարաբերությունների համար:
Բուլղարացի դերասանուհի Միշել Բոնևը հեռուստատեսությամբ հայտնել է, որ Պասկալը իրականում լեզբուհի է, ինչի պատճառով Պասկալը հնարավոր է 10 միլիոն եվրո վնաս կրի: Սակայն Պասկալը հայտնել է, որ այդ պնդումները զրպարտություն են:
Այժմ զույգի մոտ ընկեր Բունգա Բունգա երեկույթների մասնակից Մերիթել Պոլանկոն ևս հրավիրված է եղել այդ գաղտի արարողությանը և իտալական ռադիոալիքով հաստատել է նրանց ամուսնության փաստը՝ հայտնելով, որ ինքը չի կարողացել մասնակցել խնջույքին, քանի որ ծննդաբերության էր պատրաստվում:
Tags: Բեռլուսկոնի, Ֆրանչեսկա Պասկալ
