Այս գիշեր Բաքվի Նարիմանովի շրջանում գտնվող Հասան Ալիևի անվան փողոցի թունելում մարտական նռնակ է հայտնաբերվել:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, անհայտ անձը ավտոճանապարհին թողել է մի արկղ, որի մեջ կանանց կոշիկների հետ միասին եղել է նաև նռնակ:
Ժամանած փրկարարները զննել են դեպքի վայրը, սակայն պայթյունի սպառնալիք չի եղել: Նռնակը հանձնվել է Նարիմանովի շրջանի ոստիկանությանը:
Tags: ադրբեջան