ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը իր բոլոր Քարտապաններին ներկայացնում է հերթական աննախադեպ խաղարկությունը:
Այս անգամ Բանկը խաղարկում է Nissan Micra մակնիշի ավտոմեքենա և 100 հատ 100 000 ՀՀ դրամ արժողությամբ նվեր-քարտեր Երևան քաղաքի սիրված խանութներում գնումներ կատարելու համար:
Բոլոր նրանք, ովքեր հանդիսանում են Բանկի American Express, Visa, MasterCard կամ ArCa քարտերի Քարտապաններ և ս.թ. նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը նշված վճարային համակարգերի քարտերից որևէ մեկով կկատարեն նվազագույնը 100 000 ՀՀ դրամի վճարային գործարք ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, կմասնակցեն Nissan Micra մակնիշի ավտոմեքենայի և 100 հատ 100 000 ՀՀ դրամ արժողությամբ նվեր-քարտերի խաղարկությանը, որը կկայանա 2014թ. հունվարին:
Խաղարկությունը անցկացվելու է պատահականության սկզբունքով և հաղթողներին ընտրելու են հենց Բանկի հաճախորդները: Վճարային գործարքների շեմը հաղթահարած Քարտապանների անունները պարունակող թերթիկները լցվելու են Բանկի նորաբաց «Նոր Նորք» մասնաճյուղում տեղադրված հատուկ արկղի մեջ: Մի քանի օրերի ընթացքում Բանկի այցելուների կողմից արկղից դուրս են բերվելու 101 Քարտապանների անուններ, որոնց միջև էլ անցկացվելու է մրցանակների խաղարկությունը:
Ընդ որում, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ աշխատակիցները խաղարկությանը չեն մասնակցում:
Այսպիսով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը իր Քարտապաններին ընձեռում է բացառիկ հնարավորություն նոր տարին սկսել յուրօրինակ անակնկալներով:
Խաղարկության պայմաններին կարող եք ծանոթանալ այցելելով www.cards.acba.am կայք:
Tags: բանկ