Նոյեմբերի 1-ից Գերմանիայում “սեռ” սյունակը ծննդյան վկայականում կարելի է դատարկ թողնել:
Քաղաքացիական կացության մասին օրենքում փոփոխություններն ընդունվել են դեռևս ընթացիկ տարվա գարնանը ԳԴՀ կառավարության կողմից` ներքին գործերի նախարարության էթիկայի գծով խորհրդի առաջարկով, բայց միայն հիմա է այն ուժի մեջ մտնում:
Հիմա Գերմանիայի քաղաքացիները, որոնք լույս աշխարհ են եկել երկու սեռերի ֆիզիոլոգիական նշաններով, կարող են 18 տարին լրանալուց հետո իրենց սեռն ինքնուրույն ընտրել: Ավելի վաղ ընտրությունը կատարում էին ծնողները` երեխայի ծնվելուց անմիջապես հետո:
Այսօր Գերմանիայում երկու սեռերի ֆիզիկական նշաններով մարդկանց թիվը շուրջ 10 հազար է: Շատերը համաձայն չեն իրենց ծնողների ընտրության հետ ու ստիպված հորմոնալ դեղամիջոցներ են ընդունում կամ էլ վիրաբուժական միջամտության դիմում:
Ի դեպ, առաջինը չեզոք սեռ լինել թույլատրվել էր Ավստրալիայի բնակիչներին: 2011-ին այդ երկրի խորհրդարանը թույլ տվեց անձնագրում ” սեռ” սյունակի դիմաց դնել “իքս” նշանը:
Նմանատիպ ուղղում է մտցրել իր օրենսդրության մեջ հարևան Նոր Զելանդիան, իսկ 2013-ի հունվարից Նեպալում իշխանությունները թույլատրել են ”սեռ” սյունակի դիմաց գրել` “անորոշ”:
Tags: սեռ